Ford կոնցեռնը 4 առանձին արշավների ընթացքում 591 177 ավտոմեքենա հետ կկանչի ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում տարբեր անսարքությունների պատճառով: Այս մասին հայտնում է Autoblog պորտալը:
Ընկերությունը հետ է կանչում մոտավորապես 518,3 հազար 2013-2015 թթ. արտադրության Ford Fusion և Lincoln MKZ սեդան՝ 2015 մոդելային տարվա Ford Edge քրոսսովերի ղեկի փոխանցման էլեկտրաշարժիչն ամրացնող հեղույսների կոռոզիայի հետևանքով քանդվելու հնարավորության պատճառով: Ամենաշատ մեքենաներ հետ են կանչվում ԱՄՆ-ում՝ 487,3 հազար, մնացած մասը՝ Կանադայում:
Բացի դրանից՝ ավտոարտադրողը հայտնել է մոտ 50,2 հազար հատ 2014 թ. արտադրության Ford Focus, Edge Escape и Transit Connect, ինչպես նաև 2014-2015 թթ. մոդելային տարիների Fiesta ավտոմեքենաների հետկանչման մասին: Պատճառը հնարավոր խափանումներն են վառելիքի պոմպի աշխատանքում: Ford-ն ավելի քան 45 000 ավտոմեքենա հետ կկանչի ԱՄՆ-ում, ևս 4 600 հատ՝ Կանադայում, 34 ավտոմեքենա՝ Մեքսիկայում:
Ընկերությունը հետ է կանչում նաև 2015 թ. ավելի քան 22 600 Lincoln MKZ սեդան, քանի որ դրանց ընդհանուր լույսերը թույլատրվածից ավելի վառ կարող են լինել: Դրանցից մոտ 21 500-ը հետ կկանչվեն ԱՄՆ-ում, ևս մոտ 1 200-ը՝ Կանդայում և Մեքսիկայում: Հետ կկանչվեն նաև 2015 մոդելային տարվա 91 Ford F-150 փիքափ՝ ջերմային պաշտպանության համակարգում անսարքության պատճառով, ինչը կարող է հրդեհի հանգեցնել:








































