Կենտրոնի թիվ 9/18 ընտրատեղամասում մի ընտրող թողել է իր անձնագիրն ու հեռացել։
«Ա1-ի»փոխանցմամբ, ամեն ինչ սկսվել է նրանից, երբ «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Աբգար Սարգսյանը կասկածել է, որ հենց նա է այդ անձնագրի տերը։ Նա հարցեր է տվել, օրինակ՝ ինչպես է Ձեր հայրանունը, որը զայրացրել է ընտրողին, և նա առանց քվեարկելու, անձնագիրը նետել է և հեռացել։
Զայրացած ընտրողի անունն , ըստ անձնագրի, եղել է Ղազախեցյան Գուրգեն Արտաշեսի, 1945թ ծնված։
Հանձնաժողովի անդամներից ոմանք բողոքում էին, թե պարոն Սարգսյանը շատ ակտիվ է և գրեթե բոլորին ստուգում է։ «Ժառանգության» ներկայացուցիչը չի ընդունում՝ պնդելով, եթե նա խանգարեր մյուսների աշխատանքը, ապա համապատասխան արձանագրություն կկազմվեր։
Ըստ լրատվամիջոցի, այս պահին արձանագրություն է կազմվում «շպրտված» անձնագրի մասին։ Անձնագիրը երևի հանձնվի ոստիկանությանը։
Ի դեպ, ընտրողների ռեգիստրում Ղազախեցյան Գուրգեն Արտաշեսի անունով ընտրող չկար։








































