Վաշինգտոնում տասնյակ հազարավոր մարդ է մասնակցել ցույցերին` նախագահ Բարաք Օբամայից պահանջելով միջոցներ ձեռնարկել կլիմայի փոփոխության խնդիրը լուծելու համար՝ հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հեռուստաաստղերի և քաղաքական գործիչների հետ միասին ակտիվիստները նախագահից նաև պահանջել են դադարեցնել Կանադայից Տեխաս նավթատարի շինարարությունը:
Ավելի վաղ Օբաման խոստացել է ԱՄՆ-ում էկոլոգիական վիճակի բարելավմանն ուղղված մի շարք քայլեր ձեռնարկել, սակայն նրա առաջարկություններն աջակցություն չեն գտել Կոնգրեսում: