Saturday, 04 07 2026
Իսրայելի ԱԳՆ֊ում մտադրություն կա՝ քայլ առ քայլ սերտացնելու հարաբերությունները Հայաստանի հետ
Բացի Կարապետյանից՝ Պուտինը ունի «գաղտնի պլան», որով 4.5 տարի ռուսները կոտորվում են Ուկրաինայում
Բաքուն և Անկարան խաղադրույք են կատարում համատեղ ռազմական արտադրության վրա
Ռուսաստանը իսլամական արմատականության թիրախ է դառնում
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում

Ցեղասպանության ժխտումը շարունակելը մոտ է հանցավոր ստին. The Independent

Ապրիլի 24-ին մի խումբ շատ քաջ տղամարդիկ և կանայք կհավաքվեն Ստամբուլի կենտրոնի Թաքսիմ հրապարակում՝ անցկացնելու աննախադեպ և հուզիչ ոգեկոչման արարողություն։ Տղամարդիկ և կանայք կլինեն և՛ թուրք, և՛ հայ, և նրանք կհավաքվեն՝ միասին հիշելու 1915 թվականի Ցեղասպանության ժամանակ օսմանյան թուրքերի կողմից 1.5 մլն հայ տղամարդկանց, կանանց ու երեխաների կոտորածը։ Այդ հայկական Հոլոքոստը, որը հրեական Հոլոքոստի անմիջական նախորդն է, սկսվել է 100 տարի առաջ ապրիլի 24-ին, միայն Թաքսիմից կես մղոն հեռու, երբ այն ժամանակվա կառավարությունը շրջանակի մեջ է առել հարյուրավոր հայ մտավորականների ու գրողների և պատրաստել նրանց մահվան, նրանց ժողովրդին՝ բնաջնջման։ Այս մասին The Independent-ում գրում է Ռոբերտ Ֆիսկը։

Պապն արդեն զայրացրել է թուրքերին՝ անվանելով այն չարամիտ գործողությունը՝ Առաջին համաշխարհային պատերազմի ամենասոսկալի կոտորածը, ցեղասպանություն, ինչպես որ այն կա, որը մարդկային ցեղը ոչնչացնելու միտումնավոր և ծրագրված փորձ էր։

Թուրքական կառավարությունը, բայց, փառք Աստծո՝ ոչ ողջ թուրք ժողովուրդը, պահպանում է պատմության այդ փաստի վերաբերյալ իր դյուրաբորբ ու երեխայական ժխտումը, թե հայերը սպանվել են ըստ ծրագրի, և որ «ցեղասպանություն» բառը հորինվել է միայն Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո և այդպիսով չի կարող աղերս ունենալ դրա հետ։

Երկու միտք է գալիս գլուխդ 1915-ի սպանդի, զանգվածային բռնաբարության ու երեխաների սպանության 100-րդ տարելիցին։ Առաջինն այն է, որ ՆԱՏՕ-ի անդամ հանդիսացող, ուժեղ և համարձակ եվրոպական երկրի ազդեցիկ կառավարության համար զանգվածային մարդկային դաժանության վերաբերյալ ճշմարտության ժխտման շարունակումը մոտ է հանցավոր ստին։

Ավելի քան 100 հազար թուրքեր հայտնաբերել են, որ ունեն հայ տատեր կամ նախատատեր՝ նրանք այն նույն կանայք են, ովքեր առևանգվել են, ստրկացվել, բռնաբարվել կամ մահվան երթի ուղարկվել Անատոլիայից դեպի հյուսիսային սիրիական անապատ։ Թուրք պատմաբանները (ցավոք սրտի, ոչ բավարար քանակով) այժմ առաջ են բերում ամենամանրամասն փաստագրական ապացույցներ աղետաբեր Թալեաթ փաշայի բնաջնջման հրամաններից, որոնք նա արձակել է այն ժամանակվա Կոստանդնուպոլսից (Ստամբուլ)։

Ամեն ոք, ով հակադրվում է Ցեղասպանության վերաբերյալ կառավարության ժխտողականությանը, դեռևս անարգվում է։ Մոտ քառորդ դար ես նամակներ էի ստանում թուրքերից՝ Ցեղասպանության վերաբերյալ իմ գրածների համար։ Դա սկսվեց այն բանից, երբ ես 1992 թվականին սիրիական անապատից իմ սեփական ձեռքերով պեղեցի կոտորված հայերի ոսկորներ ու գանգեր։ Մի քանի թղթակիցներ ցանկանում էին իրենց աջակցությունն արտահայտել։ Նամակների մեծ մասը չարության տարրեր էին պարունակում։ Եվ ես վախենամ, որ թուրքական կառավարության շարունակվող ժխտողականությունը կարող է այնքան վտանգավոր լինել Թուրքիայի համար, որքան վիրավորական՝ զոհերի հայ ժառանգների համար։ Ես հիշում եմ տարեց հայ կնոջը, ով ինձ պատմում էր, թե ինչպես է տեսել թուրք զինվորականներին ողջ երեխաներին միմյանց վրա կուտակելով հրդեհելիս։ Իր մայրը պատմել է իրեն, որ նրանց ճիչերը եղել են երկինք համբարձվող նրանց հոգիների ձայները։ Կանանց ստրկացումն արդյոք ճիշտ նույնը չէ՞, որը ԴԱԻՇ-ն իրականացնում է այսօր իր էթնիկ թշնամիների դեմ թուրքական սահմանի երկայնքով։ Ժխտումը հղի է վտանգով։

Եվ եկեք մեզ հարցնենք, թե ինչ կպատահեր, եթե ներկայիս գերմանական կառավարությունը պնդեր, որ 6 մլն հրեայի կյանք խլած 1939-1945թթ. իրադարձությունները ցեղասպանություն ճանաչելու ցանկացած պահանջ «հրեական քարոզչություն էր» և «պատմության և իրավունքի խեղաթյուրում»։ Այնուհանդերձ, բավական էր թուրքական կառավարության ասածը, երբ ԵՄ-ն անցած շաբաթ կոչ արեց Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Անկարայի ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ ԵՄ-ն տեղի է տվել «հայկական քարոզչությանը» 1915 թվականի դեպքերի վերաբերյալ և «խեղաթյուրում է պատմությունն ու իրավունքը»։

Այնուհանդերձ, այս շաբաթ նույն օրը Թաքսիմ հրապարակում ծրագրված խիզախ փոքր արարողությունից հետո Արևմտյան աշխարհի մեծերն ու «լավերը» կհավաքվեն թուրք առաջնորդների հետ Ստամբուլից մի քանի մղոն արևմուտք՝ հարգելու Գալիպոլիի զոհերի հիշատակը։ Նրանցից քանի՞սը կհիշեն, որ Գալիպոլիում Թուրքիայի համար կռվող թուրք հերոսների շարքում եղել է հայ կապիտան Թորոսյանը, ում քույրը շուտով պետք է դառնար Ցեղասպանության զոհ։

Ցանկանում եմ իմանալ, թե ինչ են ծրագրում անել հայերը 100-րդ տարելիցի հաջորդ օրը։ Հայ վերապրածներից նրանք, ովքեր կարող են հիշել, այժմ բոլորը մահացած են։ Մոտ 30 տարուց ողջ աշխարհի հրեաները կտառապեն նույն խորը տխրությամբ, երբ Հոլոքոստը վերապրած վերջին անձինք անհետանան աշխարհից որպես կենդանի ապացույց։ Բայց զոհերը շարունակում են ապրել՝ հատկապես, երբ իրենց զոհաբերությունը ժխտվում է՝ անեծք, որը ստիպում է նրանց կրկին ու կրկին մահանալ։

Հայերը այժմ, անշուշտ, պետք է կազմեն խիզախ թուրքերի ցուցակը, ովքեր փրկել են իրենց կյանքն իրենց ժողովրդի հալածանքների ժամանակ։ Կա առնվազն մեկ նահանգապետ, թուրք զինվորներ ու ոստիկաններ, ովքեր ռիսկի են ենթարկել իրենց կյանքը՝ փրկելու հայերին թուրքական պատմության այդ սարսափելի պահին։ «Տրիումֆալիստ» վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսել է հայերի համար իր վշտի մասին՝ շարունակելով ժխտել Ցեղասպանությունը։ Կհամարձակվի՞ նա հրաժարվել ստորագրել իր ազգի պատիվն ամենամութ ժամին փրկելու փորձ արած խիզախ թուրքերի հիշատակման ցուցակի վերաբերյալ ցեղասպանության գիրքը։

Ես տարիներ շարունակ հայերին ասել եմ այդ գաղափարի մասին։ Ես նույնը հայերին ասել են անցած շաբաթ Դեթրոյթում։ Պատի՛վ լավ թուրքերին։ Ավա~ղ, բոլորը ծափահարում են և ոչինչ չեն անում։

 

Պատրաստեց՝ Աննա Անտոնյանը

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում