Բնասերները հետաքրքիր բացահայտում են արել. Ուգանդայում վայրի շիմպանզեները սովորել են ճանապարհն անցնելիս կողքերը նայել, որը նրանց թույլ է տալիս խուսափել մեքենաների հետ բախումներից, ասվում է American Journal of Primatology ամսագրում հրապարակված հոդվածում:
Գիտնականները երկուսուկես տարի անընդմեջ հետևել են պրիմատների կյանքին, որոնք բնակվում են Ուգանդայի Կիբալե ազգային արգելանոցում:
Ինչպես նշում են գիտնականները, ճանապարհները և ճանապարհային բախումներն այսօր վայրի կենդանիների զոհվելու հիմնական պատճառներից են: Այդ պատճառով հոդվածի հեղինակները որոշել են ստուգել, թե ինչպես են պրիմատները վարվում նախկինում հանդիպած խոչընդոտներին կրկին բախվելուց:
Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ շիմպանզեներն իրենց ճանապարհներին ավելի լավ են պահել, քան քաղաքներում հետիոտների մեծամասնությունը: Ճանապարհն անցնելիս նրանք նայել են կողքերը, այնուհետև անցել են՝ անհանգստանալով իրենց հաջորդող ցեղակիցների ճակատագրով:








































