Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) գլխավոր քարտուղար Նաբիլ ալ-Արաբին արաբական երկրների գլխավոր շտաբների ղեկավարներին և առաջատար ռազմական փորձագետներին հրավիրել է ապրիլի 22-ին Կահիրեի շտաբ-բնակարանում քննարկելու համատեղ արաբական զինված ուժերի կազմավորման հարցը: RIA Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են տեղի ԶԼՄ-ները՝ հղում անելով պանարաբական կազմակերպության աղբյուրներին:
Համատեղ արաբական զինված ուժերի կազմավորման մասին որոշումն ընդունվել է այս տարվա մարտի 28-ին և 29-ին՝ Շարմ-էշ-Շեյխում ԱՊԼ հերթական գագաթնաժողովի արդյունքներով:
Նախատեսվում է, որ հանդիպման ընթացքում կքննարկվեն ոչ միայն համատեղ արաբական բանակի ստեղծման և գործելու մեխանիզմը, այլև դրա ֆինանսավորման աղբյուրները: Առայժմ տեղեկություն չի ստացվել այն մասին, թե ով է արդեն համաձայնել մասնակցելու առաջիկա հանդիպմանը:








































