Երկակի օսկարակիր դերասան Թոմ Հենքսի կինը՝ դերասանուհի և երգչուհի Ռիտա Ուիլսոնի մոտ վերջերս կրծքագեղձի քաղցկեղի առաջին փուլ են ախտորոշել: Նա կրկնակի մաստէկտոմիայի է ենթարկվել, հաղորդում է E! Online-ը:
58-ամյա Ռիտա Ուիլսոնը վիրահատությունից հետո ապաքինվում է: Կինը հուսով է, որ քաղցկեղն ամբողջովին կվերանա, քանի որ այն վաղ փուլում է ախտորոշվել:
«Ես երջանիկ եմ, քանի որ ունեմ սիրող ամուսին, ով աջակցում է ինձ, հիանալի ընտանիք, ընկերներ և լավ բժիշկներ: Օր օրի ես ինձ ավելի լավ եմ զգում և հուսով եմ, որ շուտով լիովին կապաքինվեմ»,- հայտարարել է Ուիլսոնը:
Ռիտա Ուիլսոնը և Թոմ Հենքսը ամուսնացել են 1988թ.: Նրանք երկու երեխաներ ունեն՝ 24-ամյա Չեսթեր Մարլոնը և 20-ամյա Թուրման Թեոդորը:









































