Պամյե քաղաքում մի դեպք է պատահել, որը շատ է նման ռուսական «Ճակատագրի հեգնանք կամ բաղնիքդ անուշ ֆիլմին», տեղեկացնում է Le Dauphine-ը:
Զինծառայողը, ում անունը չի հրապարակվում, հանգստյան օրը ուրախ անցկացրել է ընկերների հետ: Վերադառնալով տուն՝ տղամադը շփոթել է իր բնակարանը: Սակայն կարողացել է իր բանալիով բացել դուռը, հանվել է, մտել անկողին և գրկել քնած կնոջը՝ անկեղծորեն հավատալով, որ իր կնոջն է գրկում:
Վախեցած կինը, հասկանալով, որ իրեն բոլորովին անծանոթ տղամարդ է գրկել, սկսել է գոռալ և օգնություն կանչել: Որից հետո դեպքի վայր է ժամանել ոստիկանությունը:
Իրարանցման մեղավորը բաց է թողնվել, սակայն նրան սպառնում են ուրիշի տուն մտնելու և սեռական ագրեսիայի մեղադրանքներ:








































