Իրանի անվտանգության ուժերը կիրակի օրը Սիսթան և Բելուջիստան հարավարևելյան նահանգում իրականացված գործողության ընթացքում ավելի քան 1,8 տոննա օփիում են առգրավել: Այս մասին հայտնում է Fars գործակալությունը:
«Մենք այսօր 1,828 տոննա օփիում ենք առգրավել թմրավաճառների մոտ Իրանշահր քաղաքում»,- գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է Սիսթան և Բելուջիստան հարավարևելյան նահանգի ոստիկանապետ գեներալ Հոսեյն Ռահիմին:
Գործողության ընթացքում 3 մարդ է ձերբակալվել, 4 ավտոմեքենա է առգրավվել, որոնցով Աֆղանստանից փոխադրվել է թմրանյութը:








































