Նավթի համաշխարհային գները վերականգնել են աճը: Այս մասին են վկայում վաճառքի տվյալները:
Երևանի ժամանակով 19:38-ի դրությամբ Brent մակնիշի նավթի մայիսյան ֆյուչերսների արժեքն աճել է 1.44 տոկոսով, մինչև մեկ բարելի դիմաց 57.62 դոլար:
Իսկ այդ ընթացքում WTI մակնիշի նավթի մայիսյան մատակարարումները թանկացել են 0.95 տոկոսով և վաճառվել մեկ բարելի դիմաց 51.27 դոլարով:
Օրվա ընթացքում նավթն էժանացել էր մինչև 2001-ի առավելագույնը ԱՄՆ-ում կոմերցիոն պաշարների ֆոնին, ինչպես նաև Սաուդյան Արաբիայում նավթարդյունահանման ծավալների աճի պատճառով:








































