ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենն անհարմար վիճակի մեջ է հայտնվել Վաշինգտոնում Բրիտանիայի դեսպանի նստավայրում հանդիսավոր արարողության ժամանակ, որի ընթացքում Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգը դարձել է Բրիտանական կայսրության բարձրագույն շքանշանի ասպետ: Fox News-ը հայտնում է, որ նա 15-ամսական երեխայից վերցրել է նրա ծծակը:
Միջոցառմանը նախկին քաղաքապետը գնացել է իր դստեր՝ Ջորջինա Բլումբերգի և թոռան՝ Ջասփերի հետ: Միջոցառման ընթացքում Բայդենը երեխային գրկել է: Ինչ-որ պահի Բայդենը տղայից վերցրել է ծծակը, ինչով շփոթեցրել է նրան: Ջասփերի մայրը դա լուսանկարել է, հետո լուսանկարը հրապարակել է իր ֆեյսբուքյան էջում: «Ի՞նչ անի տղան, երբ փոխնախագահը գողանում է նրա ծծակը»,- լուսանկարի տակ գրել է նա:








































