Saturday, 04 07 2026
Իսրայելի ԱԳՆ֊ում մտադրություն կա՝ քայլ առ քայլ սերտացնելու հարաբերությունները Հայաստանի հետ
Բացի Կարապետյանից՝ Պուտինը ունի «գաղտնի պլան», որով 4.5 տարի ռուսները կոտորվում են Ուկրաինայում
Բաքուն և Անկարան խաղադրույք են կատարում համատեղ ռազմական արտադրության վրա
Ռուսաստանը իսլամական արմատականության թիրախ է դառնում
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում

«Ինչ-որ փուլում Տեր-Պետրոսյանն ու Քոչարյանը կարող են միավորվել». Սկակով

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախավերջին հարցազրույցը հայ քաղաքական փորձագետները որակեցին, որպես 2018 թ. նախագահական ընտրություններին մասնակցության հայտ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում քաղաքագետ, ԳՌԱ Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի, Կովկասի և Ուրալ-Պովոլժիեի ուսումնասիրության կենտրոնի աշխատանքային խմբի համակարգող Ալեքսանդր Սկակովը չբացառեց, որ դա այդպես է:

Նա վերահաստատեց քաղաքական փորձագետների կողմից ժամանակ առ ժամանակ հնչող տեսակետը, թե քաղաքականության մեջ կանխատեսումներ անելը բավականին բարդ է, թեև հնարավոր է կանխատեսել, թե ինչ կլինի մեկ-երկու տարի հետո: Բայց այս պահի դրությամբ, նրա խոսքերով, Ռոբերտ Քոչարյանը հնարավոր է վերադառնա ակտիվ քաղաքականություն, եթե ընթանան դրա համար նպաստավոր քաղաքական գործընթացներ:

«Ամեն բան հնարավոր է, բայց դեռ չգիտեմ: Չեմ կարծում, որ նա այսօր որևէ բան անի։ Շուտով նախագահական ընտրություններն են, և, ինչպես հայտնի է, նա չի մասնակցում, որևէ մեկին չի սատարում, այդ պատճառով, կարծում եմ, որ այսօր նա ստվերում է, և դա ինչ-որ տեղ ճիշտ է: Իսկ իր հետագա քայլերը միգուցե պայմանավորվեն նրանով, թե ինչ սխալներ թույլ կտրվեն կամ չեն թույլ տրվի ՀՀ գործող իշխանությունների կողմից, ինչ կանի ՀՀ գործող նախագահը, ինչպես իրեն կդրսևորի: Այս ամենից հետո միգուցե ինչ-որ հարցեր պարզ դառնան, հիմա բարդ է ասելը»,- ասաց ռուսաստանցի փորձագետը: Վերջինիս համոզմամբ՝ անհավանական է, որ Քոչարյանը փորձի վերադառնալ մեծ քաղաքականություն այն նոր կուսակցության միջոցով, որը պատրաստում են ձևավորել ՀԱԿ-ի փոխարեն, եթե հաշվի առնենք ՀՀ առաջին և երկրորդ նախագահների անձնական հարաբերությունները:

«Ինչ-որ փուլում միավորում կարող է տեղի ունենալ: Բայց չեմ կարծում, որ Քոչարյանը հիմնվի այս կուսակցության վրա, որովհետև դրա համար ավելի հարմար կուսակցություն կա, այնէ՝ «Բարգավաճ Հայաստանը, որը Քոչարյանին ավելի մոտ է, քան ՀԱԿ-ն՝ իր ներկա տեսքով: Ես կարծում եմ, որ հնարավոր է լինի կոալիցիա: ՀՀ առաջին և երկրորդ նախագահների միջև ժամանակավոր միություն հնարավոր է, բայց միայն ժամանակավոր, բայց թե երբ տեղի կունենա դա՝ կախված է իրավիճակից: Կախված է նրանից, թե ինչ կլինի ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի, Դաշնակցության հետ: Սա արդեն պարզ կլինի առաջիկայում»,- մեկնաբանեց փորձագետ Ալեքսանդր Սկակովը:

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը բացառիկ հարցազրույց էր տվել «Մեդիամաքս»-ին՝ պարզաբանելով, թե ինչու չի մասնակցում գալիք նախագահական ընտրություններին: Նա նշել էր. «Երեք հիմնական հանգամանք կառանձնացնեմ, որ դրդում էին ինձ ձեռնպահ մնալ ակտիվ քաղաքականություն վերադառնալուց:

Առաջինը` իշխանության պայքարը երկու ղարաբաղցիների, երկու վաղեմի գործընկերների միջև ինձ համար անընդունելի էր. այն բարդ ընտրության իրավիճակ կստեղծեր շատերի համար ու կդառնար տարատեսակ շահարկումների առարկա: Բացի այդ, ինքս եմ ժամանակին առաջարկել գործող նախագահին որպես հաջորդողի, և վերընտրվելու նրա ցանկությունը հասկանալի է:

Երկրորդը` չէի ցանկանում մասնակցել իշխանության պայքար մղող երեք նախագահների ծայրահեղ տհաճ և, վստահ եմ, երկրի համար վնասակար ձևաչափի կազմավորմանը:

Եվ երրորդը՝ քաղաքական կոմպրոմիսի փնտրտուքը Հայաստանում փոխակերպվել է մանրածախ քաղաքական առևտրի: Իսկ դա ամենևին էլ այն չէ, ինչի համար ես կուզենայի ծախսել ժամանակս, գիտելիքներս ու փորձս»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում