Նոր Զելանդիայում պաթոլոգ-անատոմները եկել են այն եզրակացության, որ 3 տարի առաջ 30-ամյա Նատաշա Հարրիսի մահվան պատճառ է դարձել կոկա-կոլայի հաճախակի օգտագործումը:
Հանգուցյալը այս գազավորված ըմպելիքից օրական օգտագործում էր մոտ 10 լիտր՝ 2 անգամ գերազանցելով կոֆեինի թույլատրելի չափաբաժինը: 8 երեխաների մայրը մահվանից առաջ զրկվել էր նաև ատամներից:
Ըստ «Կոկա-կոլա» ընկերության ներկայացուցիչների՝ ապացուցել, որ Հարիսի մահը այս ըմպելիքի հետևանքով է վրա հասել, անհնար է,- հաղորդում է BBC-ն:








































