Saturday, 04 07 2026
Իսրայելի ԱԳՆ֊ում մտադրություն կա՝ քայլ առ քայլ սերտացնելու հարաբերությունները Հայաստանի հետ
Բացի Կարապետյանից՝ Պուտինը ունի «գաղտնի պլան», որով 4.5 տարի ռուսները կոտորվում են Ուկրաինայում
Բաքուն և Անկարան խաղադրույք են կատարում համատեղ ռազմական արտադրության վրա
Ռուսաստանը իսլամական արմատականության թիրախ է դառնում
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում

Հանձնարարվել է խստորեն հետևել պարտադիր բարեկարգման աշխատանքներին

Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ մայրաքաղաքում ապօրինի շինարարության և հողազավթման դեպքերի հայտնաբերման ու կանխման ուղղությամբ իրականացվող ամենօրյա հսկողության շնորհիվ նախորդ շաբաթ 5 դեպք է արձանագրվել, իսկ նախկինում հայտնաբերված ապօրինի 6 շինություններ քանդվել են: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ ստուգայցերի ընթացքում արձանագրվել է շինհրապարակների կազմակերպման պայմանների խախտման 8 դեպք: Այս ուղղությամբ հանձնարարվել է ուժեղացնել հսկողությունը և շրջայցեր իրականացնել վարչական բոլոր շրջաններում:

Բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման հետ կապված զեկուցվել է, որ խախտման 28 դեպքերից 20-ը արձանագրվել են հանգստյան օրերին: Քաղաքապետի հանձնարարությամբ պատասխանատուների կողմից խիստ հսկողություն կսահմանվի հատկապես կիրակի օրերին:

Սահմանված ժամանակացույցով մայրաքաղաքում շարունակվում են ծառերի սանիտարական էտի և ձևավորման աշխատանքները: Հանձնարարվել է մեկ անգամ ևս ուսումնասիրել և էտն իրականացնել մայրաքաղաքի այն հատվածներում, որտեղ ծառերի ճյուղերը խոչընդոտում են ճանապարհային նշանների և լուսացույցների տեսանելիությանը:

Հանձնարարվել է խստորեն հետևել Երևանի ավագանու որոշմամբ տնտեսվարողների կողմից հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման կանոնների պահպանմանը և սահմանված կարգով ձեռնարկել անհրաժեշտ բոլոր քայլերը՝ ապահովելու պատշաճ խնամք:

Հանձնարարվել է նաև հատուկ ուշադրություն դարձնել և օրենսդրությամբ սահմանված կարգով արգելել ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներում կենդանիների զբոսանքը:

Քաղաքապետի հանձնարարությամբ շարունակվում են աղբը ոչ սահմանված վայրերում թափելու դեպքերի հայտնաբերման և կանխման աշխատանքները: Զեկուցվել է, որ նախորդ շաբաթ իրավախախտման 79 դեպքով կազմվել է վարչական արձանագրություն:

«Ձեզ համար, կանայք» առողջապահական մեկամսյա ակցիայի շրջանակում մարտի 9-ից մինչ օրս քաղաքապետարանի ենթակայության համաբուժարաններ է դիմել 21 602 կին:

Առողջապահության վարչության պետը զեկուցել է նաև, որ ստացիոնար բուժման է ուղեգրվել 3 058 կին, կատարվել է 369 վիրահատական միջամտություն: 98 կին ուղեգրվել է համակարգչային տոմոգրաֆիայի հետազոտության: Քաղաքապետի հանձնարարությամբ գործընթացի նկատմամբ սահմանված է հատուկ հսկողություն:

Մաքրվել, բարեկարգվել և արտաքին լուսավորությամբ են ապահովել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանների տարածքները: Հանձնարարվել է հնավորին կարճ ժամկետում ավարտել նաև այդ տարածքների կանաչապատման և ծաղկային ձևավորման աշխատանքները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում