NASA-ն չի հրապարակայնացնի բժշկական հետազոտության արդյունքները այն մասին, թե տիեզերքում մեկ տարի անցկացնելը ինչ ազդեցություն կունենա տեզերագնաց Սքոթ Քելիի առողջական վիճակի վրա։ Այս մասին հայտնում է Nature News-ը:
Երկրորդ բորտինժեներ Սքոթ Քելին Միջազգային տեիզերակայանում կգտնվի 2015թ. մարտի վերջից մինչև 2016 գարունը: Այդ ընթացքում ու այդ ժամանակից հետո գիտնականները կհետևեն նրա առողջական վիճակի փոփոխություններին, որը կհամեմատեն նրա երկվորյակ եղբոր՝ NASA-ի՝ թոշակի անցած տիեզերագնաց Մարկ Քելլիի հետ:
Բժիշկներին հետաքրքրում է ֆիզիոլոգիական ու կենսաբանական տրանսֆորմացիաները, որոնք տեղի կունենան մարդկային օրգանիզմում անկշռելիության ու Երկրի ուղեծրում բարձր ճառագայթման պայմաններում:








































