Սաուդյան Արաբիան առաջիկայում չի նախատեսում ցամաքային ռազմական օպերացիա իրականացնել Եմենում ընդդեմ շիա ապստամբների: Թագավորության պաշտպանության նախարարության համապատասխան հայտարարությունը մեջբերել է Al-Arabya հեռուստաալիքը:
Սակայն նշվել է, որ «զորքերը բարձր մարտական պատրաստվածության մեջ են գտնվում»:
Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիան և Պարսից ծոցի երկրները Եմենում ռազմական գործողություն են սկսել: Սաուդյան Արաբիայի ռազմաօդային ուժերն օդային հարվածներ են հասցրել մայրաքաղաք Սանայում գտնվող շիա ապստամբների դիրքերին:








































