Նյու Օռլեանում անհայտ անձը կրակ է բացել ամենամյա Mardi gras կառնավալի ժամանակ, ինչի հետևանքով վնասվածքներ է ստացել 4 մարդ: Այս մասին հայտնում է Assocoated Press գործակալությունը՝ հղում անելով ոստիկանության տվյալներին:
Բուրբոն փողոցում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժել է երկու տղամարդ և երկու կին: Տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է:
Կրակոցների ձայներ լսելուն պես կառնավալի մասնակիցների մեջ խուճապ է սկսվել: Փողոցային միջոցառումը դադարեցվել է, իրավապահները շրջափակել են հանցանքի վայրը: Ոստիկանությունը փնտրում է չարագործներին, պարզում հանցանքի դրդապատճառները:
ԱՄՆ-ում հրազենի կիրառմամբ միջադեպերը ուսումնական հաստատություններում և հասարակական վայրերում մեծ արձագանք են ստացել հանրության շրջանում: Նախագահ Օբաման կոչ է արել Կոնգրեսին՝ մշակել զենքի վաճառքի կոշտ կանոններ սահմանող օրինագիծ:








































