Թուրքիայի իշխանությունները ավելի քան 600 մլն դոլար են հատկացրել սիրիացի փախստականներին տեղավորելու համար: Այս մասին հայտարարել է երկրի ֆինանսների նախարար Մեհմեդ Սիմսեկը:
Twitter-ի իր միկրոբլոգում նախարարը գրել է, որ այդ գումարից 344 միլիոնը հատկացրել է կենտրոնական կառավարությունը, իսկ մնացած մասը՝ տեղի իշխանությունները:
Ներկայում Թուրքիայում է գտնվում ավելի քան 177 հազար սիրիացի փախստական: Նրանց տեղավորելու համար 16 ճամբար է ստեղծվել:
Interfax-ը հայտնում է, որ ՄԱԿ-ի տվյալներով՝ Սիրիան օրական լքում է 5000 մարդ: Մերձավորարևելյան երկրում ընթացող զինված հակամարտության պատճառով ավելի քան 700 հազար քաղաքացի փախստական է դարձել: Նրանք ապաստան են գտել Թուրքիայում, Հոդանանում, Իրաքում, Լիբանանում և Եգիպտոսում:








































