Saturday, 04 07 2026
Բաքուն և Անկարան խաղադրույք են կատարում համատեղ ռազմական արտադրության վրա
Ռուսաստանը իսլամական արմատականության թիրախ է դառնում
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած

Եկա, տեսա, ավերեցի

Armtimes.com. Մինչ ռուսական ԶԼՄ-ները «վերծանում են» ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ասպարեզից մեկեն անհետանալու առեղծվածը, հայաստանյան ԶԼՄ-ները գուժում են (ոմանք՝ ավետում) Սերժ Սարգսյանի ավերիչ հաղթանակը ներքաղաքական գործընթացներում: Ներհայաստանյան հասարակական-քաղաքական վերջին գործընթացներում Սերժ Սարգսյանի շռնդալից հայտնությունը գուցեև քողազերծեց այդ գործընթացների և նրա մասնակիցների քաղաքական դատապարտվածությունը, բայց և ուրվագծեց հետագա գործընթացներում Սերժ Սարգսյանի կառավարման անհուսությունն ու անհեռանկարայնությունը:   

Քաղաքականության մեջ օրինաչափություններն ավելի հաճախադեպ են բացառություններից: Այդ օրինաչափությունների համաձայն, չի կարող երկարաձգվել այն քաղաքական իշխանությունը և շարունակվել այն քաղաքական ուղեգիծը, որոնք թուլացնում են պետությունը՝ սպառնալիք դառնալով նրա անվտանգության, ինքնիշխանության և հասարակական զարգացման համար:

Սերժ Սարգսյանը չհեռացավ ընտրությունների արդյունքում, չհեռացավ հեղափոխությամբ, իր կառավարման ժամանակահատվածում նա երեք անգամ կանխեց ներիշխանական հեղաշրջումները, սակայն Սերժ Սարգսյանը, թերևս, իշխանությունից կհեռանա անսպասելի և անկանխատեսելի զարգացումների արդյունքում: Այն իշխանությունից, դեպի որը նա ընթացել է երկարատև, համառ և համբերատար քայլերով: և մինչ հայաստանյան ԶԼՄ-ներն ավետում են (ոմանք՝ գուժում) նրա հաղթանակը ներհայաստանյան վերջին գործընթացներում, Սերժ Սարգսյանն իրականում դանդաղ հեռանում է իշխանությունից:

«Եկա, տեսա, ավերեցի»՝ այս բառերը կարող են փորագրվել Սերժ Սարգսյանի քաղաքական  իշխանության տապանաքարին: Այն տապանաքարին, որը ծանրորեն դրվել է անկախ Հայաստանի կենդանի, շնչող մարմնի վրա:

1.

Արտագաղթը

Թեպետ փոքր, լեռների մեջ ծվարած Հայաստանում նապոլեոններ չեն ծնվում (թե՛ երկիրն է փոքր, թե՛ քաղաքական առաջնորդների ձգտումները՝ փոքր և երկյուղած), սակայն յուրաքանչյուր հայ այս կամ այն չափով իրեն Նապոլեոն է զգում, պատկերացնում, հռչակում: Աշխարհի քաղաքական քարտեզի վրա մի կետի չափ տեղ զբաղեցնող երկրի քաղաքացիների համար կորսիկացի զորավարի դափնիներին արժանանալն ավելի հնարավոր է թվում, քան սեփական պետության մեջ ամբողջական իշխանափոխությունն իրականացնելը:

Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին Հայաստանում մտովի կամ բարձրաձայն երազում է գրեթե ամեն երրորդ չափահաս քաղաքացի, սակայն այդ հրաժարականի հնարավորությունն ու ուղիները Հայաստանում հնարավոր է համարում, թերևս, յուրաքանչյուր հազարից մեկը: Իշխանափոխությունն իրականացնելու սահմանափակ հնարավորությունները կամ անհնարինությունը Հայաստանում փակուղի են մղում ոչ միայն քաղաքական փոփոխությունների ձգտումները և հույսերը, այլև վերածվում են արտագաղթի աճի ազդեցիկ գործոնի. մարդիկ հրաժարվում են ապրել այն երկրում, որտեղ նրանք ոչինչ չեն որոշում, որտեղ նրանք չեն կարող իրենց զավակների համար արժանապատիվ և անվտանգ ապագայի երազանք փայփայել, այն երկրում, ուր իրենք իրենց զգում են առ ոչինչ:

Արտագաղթի ծավալների շարունակական աճը, որը պետք է դառնար երկրի անվտանգության մարմինների, ռազմական գերատեսչության, Անվտանգության խորհրդի օրակարգային մտահոգությունը, Հայաստանում վաղուց է վերածվել իշխանության պահպանման հիմնանյութի: Սերժ Սարգսյանի իշխանության համար արտագաղթը հեղափոխությունը կանխելու, վհատ, անզոր, կառավարելի հասարակություն ձևավորելու կարճ ճանապարհն է: Սարգսյանի կառավարման ժամանակահատվածում՝ 2008-2014թթ., Հայաստանից արտագաղթի ծավալների շարունակական աճը ուժգին և չդադարող մրրկահողմի պես դատարկում է Հայաստանը նրա քաղաքացիներից:

Հայաստանից արտագաղթի տվյալները կայուն աճ են ցուցաբերում. մարդիկ երկիրը լքում են ոչ թե բնական աղետների, քաղաքացիական կամ արտաքին պատերազմի պատճառով՝ հսկայական ծավալներով, այլ հեռանում են անկանգ և անընդհատ՝ կայուն տեմպերով: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, Հայաստանից միգրացիայի բացասական սալդոն կազմել է՝

2008թ. – 23059 մարդ,
2009թ. – 24978 մարդ,
2010թ. – 46486 մարդ,
2011թ. – 43820 մարդ,
2012թ. – 42784 մարդ,
2013թ. – 41800 մարդ,
2014թ. – 41235 մարդ:

Թվում է, թե դատարկվող Հայաստանի դիակառքն է անցում Սերժ Սարգսյանի կառավարման փոշեպատ, կիսաքանդ քաղաքական մայրուղիներով:

2.

Արտաքին պարտքը

Ի տարբերություն Նապոլեոն Բոնապարտի՝ Հայաստանում Հուլիոս Կեսարի դափնիներին ոչ ոք չի հավակնում: Թերևս այն պատճառով, որ ներհայաստանյան հասարակական-քաղաքական արագընթաց զարգացումներում ոչ ոք քաղաքական ռուբիկոնն անցնելու համարձակություն չունեցավ: Բացի այդ. ոչ ոք չի ուզում Կեսարի անփառունակ վախճանն ունենալ՝ մանավանդ, որ ներհայաստանյան կյանքում բրուտոսների պակաս հավանաբար չի զգացվի: Հուլիոս Կեսարի դափնիները փշե պսակ կարող են դառնալ հայ գործիչների համար. այդ իսկ պատճառով ներհայաստանյան կյանքում նրա կերպարը մերժված-մոռացված է: Թեպետ, հռոմեացի զորավարի հանրահայտ միտքը՝ «Եկա, տեսա, հաղթեցի», Հայաստանում քանիցս կարող էր վերաձևակերպվել՝ 1. «Եկա, տեսա, հեռացա», 2. «Եկա, տեսա, կողոպտեցի», 3.«Եկա, տեսա, ավերեցի»:

Հայաստանից արտագաղթի ծավալների կայուն աճին զուգահեռ՝ ավելանում է նաև ՀՀ արտաքին պարտքը: Սերժ Սարգսյանի կառավարման առաջին երկու տարիներին՝ 2008-2010թթ., ՀՀ արտաքին պարտքը ՀՆԱ 13,8 տոկոսից հասել է 46 տոկոսի՝ կազմելով շուրջ 3,7 միլիարդ դոլար։ Ըստ ԱՎԾ-ի տվյալների, ՀՀ արտաքին պարտքի տարեկան աճի պատկերը հետևյալն է՝

2009թ. – 2966.677 մլն դոլար
2010թ. – 3299.021 մլն դոլար
2011թ. – 3568.197 մլն դոլար
2012թ. – 3738.3  դոլար մլն. դոլար
2013թ. – 3889.764 մլն դոլար
2014թ. – 3909.423 մլն դոլար:

2014-ի վերջին ՀՀ կառավարությունը միջազգային կազմակերպություններից վերցրել է ևս 7 նոր վարկ: 2015թ. նախատեսվում է պետական պարտքն ավելացնել մոտ 288 մլն ԱՄՆ դոլարով՝ այն հասցնելով 4,953.0 մլն ԱՄՆ դոլարի, որից արտաքին պարտքը կկազմի 4,129 մլն, իսկ ներքին պարտքը` 505,0 մլն ԱՄՆ դոլար:

Ըստ parliamentmonitoring-ի զեկույցի, «Արտաքին վարկերի 2014-2016թթ. սպասարկման ծախսերը` հիմնական գումարի մարումները և տոկոսավճարները, բավականին ծանր պարտավորություններ կլինեն ՀՀ կառավարության համար, քանի որ 2014թ. արտաքին վարկերի հիմնական գումարների մարումները կկազմեն 136.4 մլն ԱՄՆ դոլար, իսկ տոկոսավճարները՝ 51.5 մլն ԱՄՆ դոլար, այսինքն՝ հանրագումարը կկազմի 187.9 մլն ԱՄՆ դոլար: Արտաքին վարկերի 2015-2017 թվականների սպասարկման ծախսերը՝ հիմնական գումարի մարումները 2015թ. կկազմեն 61,67 մլն ԱՄՆ դոլար, 2016 թ.՝ 84,06 մլն ԱՄՆ դոլար, իսկ ամենաբարձրը դրանք կլինեն 2017թ.՝ կազմելով 115,24 մլն ԱՄՆ դոլար, այսինքն՝ հանրագումարը 2017թ. կկազմի մոտ 210,0 մլն ԱՄՆ դոլար (http://parliamentmonitoring.am/docs/PM_report_v4_20.02.2014.pdf):

 

Հոդվածն ամբողջությամբ՝ Armtimes.com-ում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում