Հոլիվուդյան դերասանի տունը գտնվում է ԱՄՆ Կոլորադո նահանգում։
Ինչպես տեղեկացրել է 52-ամյա Քրուզի մամուլի քարտուղարը՝ երեք անգամ ամուսնալուծված Թոմը վաճառում է իր տունը, քանի որ «այն այլևս չի օգտագործում այնքան հաճախ, որքան կցանկանար»։
Թոմ Քրուզի տան վաճառքով զբաղվող գործակալի թղթերում նշվում է, որ 298 ակր հողը դերասանը գնել է 90-ականներին, երբ երջանիկ կյանք էր վարում իր տիկնոջ՝ Նիկոլ Քիդմանի հետ։ Տան գլխավոր կառույցում կա չորս ննջասենյակ, վեց լողասենյակ, մի քանի բուխարի։ Բացի դրանից՝ տանը կա նաև մեծ գրադարան, առանձին սենյակ զվարճանքների համար, ինչպես նաև մարզասրահ։ Պատուհաններից հրաշալի տեսարան է բացվում դեպի բնություն։ Ներսում կա բասկետբոլ, թենիս, անգամ հոկեյ խաղալու համար հարմար տեղ։ Տան տարածքում կա նաև հյուրատուն՝ 1600 ք.մ, որն ունի երեք ննջասենյակ և երեք լողասենյակ։








































