Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ եթե Ղրիմում կրկնվի 2014թ. ձևավորված իրավիճակը, ինքը նույն կերպ կվարվի: Այս մասին պետության ղեկավարը հայտարարել է «Ղրիմ: Ճանապարհ դեպի հայրենիք» փաստագրական ֆիլմում:
Պուտինը նաև հայտարարել է, որ անձամբ է ղեկավարել Ղրիմում տեղի ունեցող իրադարձությունները Ուկրաինայում իշխանափոխությունից հետո:
Ռուսաստանի նախագահի խոսքով` Վիկտոր Յանուկովիչի՝ զենք չկիրառելու որոշումը ծանր հետևանքներ ունեցավ: Նա նշել է, որ անցած տարի փետրվարին անձամբ խնդրել է Յանուկովիչին չհեռանալ Ուկրաինայից և իրավապահ ուժերին դուրս չբերել Կիևի փողոցներ: Պուտինի խոսքով` Յանուկովիչը խոստացավ մտածել և ավելի ուշ զանգահարել:
«Այնուհետև Յանուկովիչը զանգահարեց և ասաց, որ հեռանալու որոշում է կայացրել, և իրավապահ ուժերին դուրս բերեց քաղաքի փողոցներ: Ինչպես գիտեք, ընդդիմությունը նույն օրը գրավեց նախագահական նստավայրը և կառավարությունը»,- հավելել է Պուտինը:








































