Saturday, 04 07 2026
Ռուսաստանը իսլամական արմատականության թիրախ է դառնում
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են

Հայաստանը լավագույնս կօգտվեր, բայց այդ քայլին գնալ չենք կարող․ Աբխազական երկաթուղին չի գործարկվի

Ռուսաստանը պատրաստակամ է բանակցել Մոսկվա-Սուխում-Թբիլիսի երկաթուղու վերագործարկման հարցով՝ հաշվի առնելով հանգամանքը, որ «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը, միջպետական պայմանավորվածությունների համաձայն, մասնակցում է երկաթուղու աբխազական հատվածի վերագործարկմանը: Նման հայտարարություն է արել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մարտի 11-ին Մոսկվայում Աբխազիայի արտաքին գործերի նախարար Վյաչեսլավ Չիրիկբայի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

Միևնույն ժամանակ, Լավրովն ընդգծել է, որ հիմնական որոշումը պետք է կայացնեն այս գործընթացում անմիջականորեն ներգրավված կողմերը` Վրաստանն ու Աբխազիան:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Վրաստանի ռազմավարական և միջազգային հետազոտությունների վրացական հիմնադրամի տնօրեն Ալեքսանդր Ռոնդելին ասաց, որ Լավրովի հայտարարությունը պարզապես ռուսական քարոզչության սովորական քայլ է: «Նա ասում է, թե հարցը պետք է որոշվի Աբխազիայում և Վրաստանում, բայց ինքն էլ գիտի, որ հարցը քաղաքական, այլ ոչ թե տնտեսական բնույթի է: Երկաթուղու վերագործարկումը քաղաքական հարց է, և քանի դեռ ինչ-ինչ քաղաքական հարցեր չեն լուծվել, երկաթուղին վերագործարկել հնարավոր չէ»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ «ոչ մի կերպ չի անցնելու Լավրովի այն պնդումը, թե հարցը վրացիներն ու աբխազներն են որոշելու»: Դրա համար, Ռոնդելիի դիտարկմամբ, Վրաստանը պետք է ճանաչի Աբխազիայի անկախությունը:

Միևնույն ժամանակ, մեր զրուցակիցն ընդգծեց, որ հասկանում է, որ Վրաստանի նմանօրինակ արձագանքը Հայաստանի համար լավ չէ, բայց ինչպես Հայաստանն ունի իր շահերը, այնպես էլ` Վրաստանը, և դրանց հակասող որևէ քայլի գնալ չի կարող: «Հասկանում ենք, որ Հայաստանը լավագույնս կօգտվեր դրանից, բայց մենք նման քայլի գնալ չենք կարող: Ես խոսում եմ նաև Վրաստանի հասարակության ու ղեկավարության մասին, որովհետև այսօր Վրաստանի ղեկավարությունն այդ դիրքորոշումն ունի: Համենայն դեպս, ես կարծում եմ, որ Վրաստանի քաղաքացիների մեծ մասը չի ցանկանա, որ երկաթուղին հիմա վերագործարկվի»:

Մեր այն հարցին, թե հնարավո՞ր է այս հարցով Ռուսաստանը ճնշումներ գործադրի Վրաստանի վրա, Ալեքսանդր Ռոնդելին արձագանքեց․«Իսկ ի՞նչ է Ռուսաստանն արել այս 20 տարիների ընթացքում, հենց ճնշում էլ գործադրում է: Դուք այլ բան տեսե՞լ եք: Ավելին՝ ոչ միայն ճնշում է գործադրում, այլև պատերազմում է մեզ հետ»:

Հետաքրքրվեցինք նաև, թե կարո՞ղ է Վրաստանը դիմակայել, եթե Ռուսաստանն, այնուամենայնիվ, պնդի այս հարցում: «Դժվար է, բայց Վրաստանը կկարողանա դիմակայել Մոսկվայի մոլագարների ճնշումներին»,- ասաց Ռոնդելին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում