Ավստրալիայի Գոլդ-Կոստ քաղաքի ոստիկանությունը ձերբակալել է ծովահենի հանդերձանքով մի տղամարդու, որը «Կարիբյան կղզու ծովահենները» ֆիլմի նկարահանումների ժամանակ դանակով սպառնացել է անվտանգության աշխատակիցներին, հայտնում է The Guardian-ը:
Ձերբակալվածին մեղադրանք է առաջադրվել զենքի կիրառմամբ մարդկանց կյանքին սպառնալու համար: Տղամարդը դատարանի առաջ կկանգնի մարտի 27-ին:
Տղամարդը ձերբակալվել է տեղի լողափերից մեկում այսօր: Հետախուզական աշխատանքները սկսվել էին նրա մասնակցությամբ արձանագրված դեպքից անմիջապես հետո, որը տեղի էր ունեցել մարտի 10-ի երեկոյան:
22-ամյա ավստարալացին փորձել է աննկատ մտնել ֆիլմի նկարահանման հարթակ: Նա կրել է ծովահենի հանդերձանք, իսկ ուսին եղել է կենդանի թութակ: Երբ անվտանգության աշխատակիցները նրան նկատել են, վերջինս սպառնացել է դանակով ու թաքնվել մոտակա թփուտների մեջ:








































