Ամերիկյան Ֆլորիդա նահանգում ոստիկանները կանգնեցրել են գնացքը՝ փրկելու համար ճանապարհին կապված շանը: Այս մասին հայտնում է NBC-ն:
Ոստիկանության տվյալներով՝ իրենք զանգ են ստացել, որ երկաթուղային ճանապարհին վիրավոր շուն է կապված: Կենդանուն փրկելու համար ոստիկանները կանգնեցրել են շարժվող գնացքը: Դեպքից հետո շանը տարել են անասնաբուժական կլինիկա:
Ոստիկանությունը խնդրել է ցանկացած տեղեկություն տրամադրել կատարվածի մեղավորի և շան տիրոջ մասին:










































