Միջազգային իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպությունը Եվրոպական խաղերի մեկնարկից 100 օր առաջ պահանջել է ազատ արձակել Ադրբեջանում ձերբակալված հասարակական ակտիվիստներին ու լրագրողներին։
«Լրագրողների, իրավապաշտպանների ու ակտիվիստների վրա կառավարության հարձակումները մարտահրավեր են մամուլի ազատության և մարդկային արժանապատվության Օլիմպիական խարտիայի սկզբունքների ոգուն և էությանը»,- հայտարարել է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով Human Rights Watch-ի տնօրեն Ջեյն Բյուկենենը՝ փոխանցում է Contact.az-ը։
Human Rights Watch-ը եվրոպացի առաջնորդներին կոչ է արել նախազգուշացնել Բաքվին, որ ձերբակալված ընդդիմադիրներին ազատ չարձակելու դեպքում իրենք խաղերին բարձրաստիճան պատվիրակություններ չեն ուղարկի։
Հայտարարության մեջ ասվում է, որ եվրոպական երկրների ազգային կոմիտեները պետք է հստակ հասկացնել տան, որ Բաքուն ծաղրում է օլիմպիական իդեալը, և որ նա պետք է ազատի ձերբակալված ակտիվիստներին ու լրագրողներին, հանի ԶԼՄ-ների գործունեության և խոսքի ազատության լուրջ սահմանափակումները։








































