Մեծ Բրիտանիայի թագավորական ծովային հետևակի նախկին զինծառայողը դարձել է առաջին բրիտանացին, որը զոհվել է Սիրիայում ԴԱԻՇ-ի («Իրաքի և Շամի իսլամական պետություն») դեմ արշավի ընթացքում: Այս մասին գրում է Daily Telegraph-ը:
Զոհված զինվորը 25-ամյա Կոնստանդինոս Էրիկ Սքուրֆիլդն է: Նա զոհվել է Թուրքիայի հետ սահմանի մոտ՝ Սիրիայի հյուսիսարևելյան Էլ-Քամշըլը քաղաքի մոտ քրդական աշխարհազորայինների կազմում կռվելիս:








































