Արքայազն Ուիլյամը նոր աշխատանքի է անցել: Նա շտապ օգնության ուղղաթիռ կղեկավարի: Բրիտանական թագավորական պալատին մոտ կանգնած աղբյուրների տվյալներով՝ Քեմբրիջի դուքսը աշխատանքի դուրս կգա 2015 թ. գարնանը, իսկ ամռանն արդեն ուղղաթիռ կկառավարի:
Ուիլյամին արձակուրդ են տվել այն պատճառով, որ նրա կինը երկրորդ երեխային է սպասում, նշում է Hello! ամսագիրը: Ապագա երեխայի սեռը դեռ հայտնի չէ, սակայն արդեն հայտնի է, որ նա ապրիլի կեսերին կծնվի: Սակայն բրիտանական ԶԼՄ-ները հաղորդում եմ, որ աղջիկ է ծնվելու, իսկ նրան Դիանա են անվանակոչելու:
Ընկերությունը, որտեղ աշխատելու է Քեմբրիջի դուքսը, երկու ուղղաթիռ ունի: Դրանք չորս դքսություններ են սպասարկում՝ Բեդֆորդշիրը, Քեմբրիջշիրը, Նորֆոլքը և Սուֆֆոլքը:
Ուիլյամն արդեն մի շարք քննություններ է հանձնել, որպեսզի ուղղաթիռ վարելու լիցենզիա ստանա: Նա 40 հազար ֆունտ աշխատավարձ կստանա: Ուիլյամը արտակարգ իրավիճակներ է սպասարկելու, ընդ որում՝ նա աշխատելու է թե́ ցերեկային և թե́ գիշերային հերթափոխերով: Արքայազնի նոր ղեկավարությունը նշել է, որ ըմբռնումով է մոտենում նրա թագավորական պարտականություններին:
Ավելի վաղ արքայազն Ուիլյամը ծառայել է Բրիտանիայի ՌՕՈՒ-ի որոնողական-փրկարարական ծառայությունում: 2013 թ. հոկտեմբերին նա լքել է ՌՕՈՒ-ը: Ծառայության յոթ տարիներին նա 150 օպերացիաների է մասնակցել:








































