Չեննինգ Տատումը խոստովանել է, որ շատ է վախենում հայր դառնալու մտքից: Դերասանի կինը՝ Ջեննա Դևան-Տատումը, պետք է ծննդաբերի ամռանը, սակայն ապագա հայրիկը դեռ համոզված չէ, որ հոգեպես պատրաստ է դրան: «Դա իմ կյանքի ամենակարևոր դերը կլինի: Համոզված եմ, որ այն չեմ ձախողի,- դերասանին մեջբերում է «Showbiz Spy»-ը:- Ես շատ ուրախ եմ և հուսով եմ՝ ինձ կհաջողվի մի քիչ գործերից հեռանալ, երբ մարդուկը լույս աշխարհ կգա»:
32-ամյա դերասանն իր բոլոր հաջողությունները վերագրում է համառ աշխատանքին և հաջողությանը:









































