Ճապոնիայի կառավարությունը որոշում է ընդունել կազմավորել պաշտպանական ուժերի հատուկ ջոկատ՝ պաշտպանելու համար Սենկակու կղզիները, որոնց շուրջ տարածքային վեճ է ծագել Տոկիոյի և Պեկինի միջև։ Այս ջոկատի վրա կատարվող ծախսերը ներառվել են 2013-ի բյուջեի մեջ, որն այսօր հաստատվել է Ճապոնիայի կառավարությունում։
Ջոկատի մեջ կմտնեն 20 պարեկային նավեր և 13 ինքնաթիռներ։ 2015-ին նախատեսվում է ավելացնել 600 մարդ՝ տարբեր զինվորական միավորումներից, և 12 նավ։ Հատուկ ջոկատը կտեղակայվի Նահա քաղաքում (Օկինավա կղզու հարավում), նրա խնդիրն է լինելու Սենկակու կղզեխմբի և շրջակա ջրերի անվտանգության ապահովումը, որոնք Ճապոնիան համարում է իրենը։
Անցած տարվա սեպտեմբերին Տոկիոն հայտարարել էր մասնավոր սեփականատերերից այս տարածքների գնման մասին։ Այդ համգամանքը սրել է ՉԺՀ-ի և Ճապոնիայի միջև տարածքային վեճը։ Այդ ժամանակից սկսած՝ ցայսօր չինական նավերը ցուցադրաբար հայտնվում են կղզիների շրջակայքում և մտնում այն տարածքները, որը Ճապոնիան իրենն է համարում։ Չինական ինքնաթիռները մտնում են այդ շրջանների օդային տարածքներ, որը Ճապոնիան նույնպես իրենն է համարում։ Ճապոնիան ի պատասխան՝ օդ է բարձրացնում կործանիչներ։









































