Թուրքիայում լույս է տեսել քրդական «Զան» ինստիտուտի հիմնադիր անդամներ Նամըք Դինչի և Ադնան Չելիքի՝ «100-ամյա ա՜խ. 1915-ի Դիարբեքիրը հասարակական հիշողության հետքում» գիրքը։ Այս մասին հայտնում է Թուրքիայում հրատարակվող հայկական «Ակօս» շաբաթաթերթը։
Գրքի հիմքում ընկած են Հայոց ցեղասպանության վերաբերյալ Դիարբեքիրի բանավոր հիշողությունները, ինչպես նաև Մեծ եղեռնի վերաբերյալ քուրդ քաղաքական և ռազմական գործիչների հայտարարությունները։
Նշենք, որ «Զան» ինստիտուտը Թուրքիայի այն եզակի կառույցներից է, որը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը և այդ թեմայով տարբեր հանրային միջոցառումներ իրականացնում: Նախորդ տարվա վերջին ինստիտուտը հայտարարեց Թուրքիայի Մարդու իրավունքների միության կողմից իրականացվելիք «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ հերքման դեմ վերջին արշավին» միանալու մասին։








































