Վրաստանը դադարեցնում է առևտրի ոլորտում Ռուսաստանի հետ բանակցությունները, քանի որ շարունակելն այլևս անիմաստ է համարում: Trend-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱՄՆ-ում լրագրողներին հայտարարել է Վրաստանի ԱԳՆ ղեկավար Թամար Բերուչաշվիլին:
Նրա խոսքով՝ ռուսական շուկան անկանխատեսելի է:
«Ներկայումս մենք դադարեցնում ենք Ռուսաստանի հետ երկխոսությունը առևտրի հարցերով, քանի որ այն իմաստ չունի: Ռուսաստանը ցանկացած պահի կարող է էմբարգո սահմանել»,- ասել է նա:
Բերուչաշվիլիի խոսքով՝ Ռուսաստանը շարունակում է ապակառուցողական քայլերը, այդ թվում՝ քաղաքական ոլորտում: Դրա ակնհայտ օրինակը անջատողական Աբխազիայի հետ, այսպես կոչված՝ «ռազմավարական գործընկերության և ինտեգրման մասին պայմանագրի» ստորագրումն է:









































