Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայի գազանանոցում բնակվող պինգվինն աշխարհում առաջինն է պրոթեզ կտուց ստացել: Այս մասին հաղորդում է Gazety Wyborcza լեհական պարբերականը:
Արհեստական կտուցը պատրաստել և տեղադրել են Լեհաստանի Նասուտուվա քաղաքի ատամնաբույժները: Նման կերպ նրանք որոշել են օգնել ցեղակիցների հետ կռվի ժամանակ իր կտուցի ստորին հատվածը վնասած պինգվինին:
Վնասվածքի պատճառով թռչունը չէր կարողանում ինքնուրույն ուտել ու խմել:








































