«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների վկայությամբ՝ Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբների ծախսերի մի մասը դրված է գործարարների վրա:
Ըստ թերթին հասած տեղեկությունների՝ բենզինի և դիզվառելիքի ներկրմամբ զբաղվող օլիգարխների՝ Ֆլեշ Բարսեղի՝ Բարսեղ Բեգլարյանի, Միկա Բաղդասարովի՝ Միխայիլ Բաղդասարովի և այլոց վրա «պլան է դրված»՝ Ս. Սարգսյանի նախընտրական շտաբներին ապահովել բենզինի և դիզվառելիքի կտրոններով, որպեսզի մեքենաներն այդ ընկերությունների հաշվին լիցքավորվեն:
Ս. Սարգսյանի նախընտրական շտաբի լրատվության հարցերով պատասխանատու Շուշան Սարդարյանը, սակայն, «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան, ասաց, թե ինքը նման տեղեկություն չունի:








































