Այսօր Հայոց բանակի կազմավորման տարելիցի կապակցությամբ Եռաբլուրում էր Ն.Ս. Օ. Տ. Տ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը:
Լրագրողների հետ զրույցում Ամենայն Հայոց կաթողիկոսը նշեց. «Ադրբեջանը պետք է փորձի նման սադրիչ գործողություններ իրականացնել և լարվածության մեջ պահել մեր ժողովրդին ու երկիրը: Ցավալի են այն երկուստեք կորուստները, որ ունենում ենք այդ սադրիչ գործողությունների արդյունքում: Մենք համոզված ենք, որ համարժեք գործողությունները մեր բանակի կողմից զսպվածության կառաջնորդեն ադրբեջանական կողմին:








































