The Global Times լրատվական գործակալությունը հոդված է հրապարակել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի` վերջերս Կոնգրեսի առջև ունեցած ելույթի մասին:
Ըստ հոդվածի` ԱՄՆ-ը զգուշավոր է վերաբերվում արագ զարգացող Չինաստանին և մտահոգվում է, որ ուժեղ պետությունը մոտ ապագայում մարտահրավեր կարող է նետել:
Նշվում է, որ նման եզրակացությունների կարելի է հանգել՝ ելնելով ԱՄՆ նախագահի աշխարհաքաղաքական քայլերից, որ ուղղված են մյուս պետությունների նման Չինաստանին ևս մի շարք համաձայնագրերի միջոցով վերահսկելուն:
Այդ համաձայնագրերի միջոցով նա փորձում է զսպել Չինաստանի աճող ազդեցությունը:








































