Այսօր Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում թագավոր Աբդալլայի մահվան կապակցությամբ կանցկացվի սգո արարողությունների երկրորդ օրը: Այս մասին հայտնում է TASS-ը:
Եթե երեկ Էր-Ռիյադ էին ժամանել բացառապես մուսուլմանական երկրների ներկայացուցիչները, ապա այսօր սպասվում են այցեր հիմնականում քրիստոնեական երկրներից:
Ռուսաստանի պատվիրակությունը կգլխավորի այդ երկրի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, Ֆրանսիայի պատվիրակությունը կգլխավորի անձամբ երկրի նախագահ ֆրանսուա Օլանդը: Նրա խոսքով՝ այդ այցը «ևս մեկ հնարավորություն կտա Փարիզի և Էր-Ռիյադի հարաբերությունների ամրապնդման համար»: Իսկ ԱՄՆ-ը կներկայացնի փոխնախագահ Ջո Բայդենը, ինչի մասին հայտնում է Սպիտակ տունը՝ հղում անելով Բայդենի հայտարարությանը:
Սգո երկրորդ օրվա ծրագրի մասին դեռ տեղեկություն չկա:
Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդալլա բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը մահացել է ուրբաթ գիշերը՝ 90 տարեկանում:








































