Sunday, 26 07 2026
Գերմանիա՞, թե՞ Ֆրանսիա
3 զոհ, 4 տուժած․ ՆԳՆ-ն՝ ավտովթար-հրդեհից մանրամասներ է հայտնել
ՏԿԵ նախարարն այցելել է «Թեհրան-հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Ավտովթար-հրդեհ՝ Արարատի մարզում․ հայտնաբերվել են մոխրացած դիեր
20:00
Իրանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Լավրով-Արաղչի հեռախոսազրույց
Ավանում և Դավթաշենում ապօրինի առևտրի դեմ միջոցառումներ են իրականացվել
Սևանում բախվել են մոտորանավակներ
Լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձը ձերբակալվել է
ՀՀ ՏԿԵ նախարարն այցելել է Թեհրանի Միլադ աշտարակ
Կանանց գումարտակի շարքերը համալրել է Անի Մինասյանը՝ անցնելով 6-ամսյա ժամկետային զինծառայության
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Թեհրան – հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Վարդավառը Իջևանում. Նիկոլ Փաշինյան
18:00
Հայտնի է՝ ովքեր կներկայացնեն Հայաստանը Չեխիայում շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնությանը
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը

Արդյոք մինչ դատը այդ վիժվածքը ողջ կմնա՞, վստահ չեմ. Մարիամ Մերաբովա

Գյումրիի ողբերգությունը չի տեղավորվում գլխումս: Չեմ կարող հասկանալ, թե ինչ կարող էր լինել մարդկային բանականության հետ, որ այդպես գազանաբար, վախկոտի պես սպաներ քնած վիճակում գտնվող մի ամբողջ ընտանիքի, ներառյալ երեխաներին: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով Գյումրիի ողբերգական իրադարձություններին՝ ցավով ասաց ռուսաստանաբնակ հայազգի երգչուհի, «Միրայֆ» խմբի մենակատար Մարիամ Մերաբովան, որին հայ հանդիսատեսը հիշում է ռուսական «Գոլոսի» շրջանակում ունեցած փայլուն ելույթներով:

«Ես վստահ եմ, որ ինչ էլ որ լինի, ինչ ենթադրություններ էլ որ լինեն, հայերը ոչ մի դեպքում չպետք է տրվեն ազգայնականների սադրանքներին, եթե մենք չենք ցանկանում մեզ մոտ տեսնել ուկրաինական իրավիճակ: Հուսով եմ՝ մեր հնագույն երկիրը նաև իմաստուն է ու կկարողանա խուսափել Ռուսաստանի հետ կոնֆլիկտից: Ռուսաստանը Հայաստանի հետ ունի բազմադարյա պատմական հարաբերություններ, մշակույթի ու խորհրդային համակարգում միության երկար տարիներ: Դրանում միայն դրականն եմ տեսնում»,- ասաց երգչուհին:

Ինչ վերաբերում է ռուսական կողմի՝ մարդասպան Վալերի Պերմյակովին հայկական կողմին չհանձնելու ու ՌԴ օրենքներով մարդասպանին դատելու ցանկությանը, երգչուհին ասաց, որ «դատական համակարգը երկուսի մոտ էլ փաստացի նույնն է»:

«Իսկ թե մինչ դատը այդ վիժվածքը ողջ կմնա՞, վստահ չեմ: Բայց նա պետք է ապրի: Ենթադրում եմ՝ արժանապատիվ հետաքննության երաշխավոր հանդես եկավ Պուտինը»,- նման կարծիք հայտնեց երգչուհին:

«Մենք՝ հայերս, շատ ենք սիրում ամենուր ասել, որ մենք առաջին քրիստոնյաներն ենք, որ Բիբլիական Արարատը մերն է և այլն… Իրապես հոգևոր մարդը հասկանում է, որ այդ ամբողջ ընտանիքը, որ անմեղ սպանվեց, հիմա Աստծո հետ է, ու նրանց հոգիները ողջ են ու լուսավոր: Իսկ նրա հոգին, ով իրականացրեց այդ չարագործությունը, արդեն դժոխքում է, քանի որ մեռած է: Այդ իսկ պատճառով մահը ազատում կդառնա»,- խոսքը եզրափակեց Մարիամ Մերաբովան՝ հավելելով, թե մեզ հիմա մնում է աղոթել նրանց հոգիների համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում