ԱՄՆ-ում ավելորդ քաշի դեմ պայքարի համար մարդկանց առաջարկել են հատուկ էլեկտրոնային իմպլանտ ներդնել: Այս մասին հաղորդվում է New Scientist կայքում:
Maestro Rechargeable System կոչվող սարքն արտադրում է ամերիկյան EnteroMedics ընկերությունը: Իմպալնտը էլեկտրոդներով սարք է, որն արգելափակում է թափառող նյարդի և ստամոքսի միջև ազդակները:
Դա բերում է նրան, որ նվազում է մարսողական ֆերմենտների արտազատումը, նաև նվազում է ստամոքսի մկանների կծկումը: Արդյունքում իմպլանտ կրող մարդիկ իրենց պակաս քաղցած կզգան և ավելի քիչ կալորիա կօգտագործեն:
Ակնկալվում է, որ դա կարող է օգնել երկրորդ աստիճանի ճարպակալությամբ տառապող մարդու քաշը նվազեցնել մինչև 9%-ով: Վիրահատական միջամտությունը մարմնի զանգվածը նվազեցնում է 6%-ից ոչ ավելի չափով:
Գիտնականներն առաջարկել են իմպլանտը տեղադրել ստամոքսի շրջանում: Սարքը սնվում է մարտկոցից և կառավարվում է անլար եղանակով: Սպասվում է, որ նյարդային ազդանշանները կարգավորող նման սարքերը կարող են օգնել էպիլեպսիայով, ընկճախտով և այլ հիվանդություններով տառապող մարդկանց:

![]()








































