Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին երկրի փոխարտգործնախարար Նիկոլոզ Վաշակիձեի հրաժարականը համարել է վատ ախտանշան: Այս մասին Սաակաշվիլին հայտարարել է «Առաջին ռադիոյի» հետ հարցազրույցում:
«Նիկոլոզ Վաշակիձեն բավականին փորձառու դիվանագետ է: Նման կադրի հեռանալը ինքնին շատ վատ է»,- ասել է Սաակաշվիլին և շեշտել հեռանալիս նրա արած հայտարարությունը՝ արտաքին քաղաքական կուրսի արմատական փոփոխման հետ անհամաձայնության վերաբերյալ: Սաակաշվիլիի խոսքով՝ Վրաստանը սիրողների և հենց նախագահի կողմից նման ախտանշաններն արհամարհելն արդեն անհնարին է:
Հիշեցնենք, որ Նիկոլոզ Վաշակիձեն իր հրաժարականի մասին հայտարարել է երեկ: Նրա հրաժարականի պատճառներից մեկը Հայաստան կատարած այցի ընթացքում վարչապետ Իվանիշվիլիի հայտարարությունն է, թե` սպիտակ նախանձով է նայում Հայաստանին, և Հայաստանի կապերը Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի հետ անվանել է Վրաստանի համար ընդօրինակելի:








































