Դերասան Դենիել Ռեդկլիֆը և դերասանուհի Էրին Դարքը մտերիմ հարաբերությունների մեջ են։ Նրանք միասին նկարահանվել են Ջոն Կորկիդասի «Սպանիր քո սիրելիներին» ֆիլմում: «Սենդենս» փառատոնում ֆիլմի պրեմիերայի առթիվ կազմակերպված երեկույթի ժամանակ նրանք այնքան մտերիմ են շփվել միմյանց հետ, որ դա չի հաջողվել թաքցնել կողմնակի աչքերից:
«Դենիելը Էրինով տարվել էր դեռևս նկարահանումների ժամանակ, սակայն նա դեռ պատրաստ չէր իր զգացմունքները հրապարակայնորեն ցուցադրելուն՝ մինչև չհամոզվեց դրանց ուժգնության մեջ: Այժմ նա հասկացավ, որ այլևս պետք չէ թաքցնել զգացմունքները: Նրանք համբուրվում էին խմիչքների սենյակում, Դենիելը շոյում էր նրա ոտքը: Իսկ հրաժեշտից առաջ նրանք գրկեցին միմյանց և ծիծաղեցին: Առհասարակ Դենիելն այն մարդկանցից չէ, ով նման բաներ անում է հասարակության մեջ: Այնպես որ, դա ինչ-որ բան նշանակում է»,- ասել է Showbizbiz Spy-ի աղբյուրը:








































