BBC-ի հետաքննությունը պարզել է, որ թաիլանդական կոռումպացված պաշտոնյաները մարդկանց առքուվաճառքով զբաղվողներին են վաճառել Բիրմայից գաղթած մուսուլման ռոհինգյա ժողովրդի ներկայացուցիչների։
Այդպիսի մի դեպքի ժամանակ 73 փախստականի տեղավորել են բեռնատար մեքենայի մեջ՝ արտաքսման պատճառաբանությամբ, սակայն իրականում վաճառել են մարդկանց առևտորվ զբաղվողներին։
Մեկ ուրիշ դեպքի մի զոհ էլ BBC-ին պատմել է, որ ոստիկանները իրեն վաճառել են հանցագործներին, որոնք երեք ամիս գերի են պահել իրեն և փրկագին պահանջել։
Թաիլանդի կառավարությունը խոստացել է հետաքննություն սկսել այդ փաստի կապակցությամբ։








































