Դմիտրի Խարատյանը ծնվել է 1960 թ. հունվարի 21-ին Ուզբեկստանի Ալմալիկ քաղաքում, ինժեներների ընտանիքում: Նրա ծնունդից երեք տարի անց ընտանիքը տեղափոխվել է Մերձմոսկովայան շրջան:
Մանուկ հասակում Դմիտրին չի էլ մտածել դերասանի կարերայի մասին, նա սիրել է սովորական տղայական զվարճանքներ, սպորտ և երաժշտություն: Նա կիթառ է նվագել և երգել: Շնորհիվ այդ կարողության է Դմիտրին առաջին անգամ հայտնվել կինոյում:
Դպրոցն ավարտելուց մեկ տարի անց նա ընդունվել է Շեչպկինի անվան թատերական ուսումնարան: Շարունակել է նկարահանվել ֆիլմերումլ: 1987 թ. նա խաղացել է Սվետլանա Դրուժինինայի «Գարդեմարիննե՛ր, առա՛ջ» ֆիլմում և դարձել է միլիոնավոր կանանց և աղջիկների կուռքը:
Ընդհանուր առմամբ, Խառատյանը խաղացել է ավելի քան 70 կինոդերեր:
Բացի ֆիլմերից, Խառատյանը խաղում է նաև Մոսկվայի թատերական ներկայացումներում, մասնակցում է ֆիլմերի ձայնագրմանը:









































