Ամերիկացի կինոդերասան Դուեյն Ջոնսոնը, որը հանդես է գալիս Սկալա կեղծանվամբ, ելույթ է ունեցել առավոտյան Live with Kelly and Michael շոուի ժամանակ և ցուցադրել է իր վոկալ տվյալները, գրում է korrespondent.net-ը:
Ինչ-որ բան երգելու հաղորդավարների առաջարկին ի պատասխան՝ Սկալան ուրախությամբ կատարել է Էլվիս Փրեսլիի Here Comes Santa Claus մանկական ստեղծագործությունը:
Սկալան հանդես է եկել սուրբծննդյան կոմբինեզոնով և Սանտա Կլաուսի գլխարկով ու ցուցադրել է իր հիանալի ձայնն ու լսողությունը:
Դեկտեմբերի 24-ի երեկոյան հրապարակված տեսանյութը մեկ օրում ավելի քան 1.2 միլիոն դիտում է ունեցել YouTube-ում:








































