Saturday, 04 07 2026
ՍԴ-ն մերժեց ԱԺ ընտրություններն անվավեր ճանաչելու դիմումը
17:50
Հունգարիայի վարչապետը երկրի խորհրդարանին կներկայացնի սահմանադրական փոփոխության նախագիծ՝ նախագահի պաշտոնանկության համար
Վեդի համայնքի Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է. Փաշինյան
17:30
Հնդկաստանն էներգետիկ ճգնաժամը հաղթահարում է տարբեր երկրների հետ բարեկամության շնորհիվ. Մոդի
Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ կլինի
Իսրայելի գործողությունների հետևանքով Գազայում զոհերի թիվը գերազանցել է 73 հազարը
Օդի ջերմաստիճանը կնվազի
16:50
Ստամբուլից Միներալնիե Վոդի թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել
ՀՀ ՄԻՊ-ն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ
16:30
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Վեդի համայնքի Դաշտաքար բնակավայր. Փաշինյան
16:10
Զելենսկին ու Մերցը քննարկել են Կիևին Patriot համակարգերի մատակարարման հետ կապված հարցեր
Հայաստան-Իսրայել հարաբերությունները դեռ չունեն իրենց սեփական հունը․ գործելու մեծ դաշտ կա
Չինացի գիտնականները ստեղծել են գլխուղեղն իրական ժամանակում մոդելավորող չիպ
Կարապետյանների քաղաքականությունը համահունչ է կրկեսին. զվարճալի ժամանակներ են սպասվում
15:30
Թեյլոր Սվիֆթն ու Թրևիս Քելսին պաշտոնապես ամուսնացել են
«Մետոդիչկան» միայն վերևից չի իջնում. Մոսկվան կուզեր այնպիսի ընդդիմություն, որ արդեն փողոցում լիներ
15:10
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածներ են հասցրել Սանկտ Պետերբուրգի նավթային ենթակառուցվածքներին
Թուրքիան ՆԱՏՕ-ի գագաթաժողովից հետո ի՞նչ ուղեգիծ կդրսևորի
14:50
Անգլիա – Մեքսիկա խաղի տոմսերը կվաճառվեն 60 անգամ ավելի թանկ
Վեդիի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման արդյունքում կապահովվի Արարատյան դաշտավայրի 11 շուրջ 3220 հա հողերի անխափան և հուսալի ոռոգումը․ վարչապետ
14:30
Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը
Ավտովթար՝ Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին․ կա տուժած
14:10
Իրանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը երկաթուղային բեռնափոխադրումների բարելավման վերաբերյալ հուշագիր են ստորագրել
ԲՏԱ նախարարը ներկայացրել է ներառական արհեստական բանականության էկոհամակարգ ձևավորելու վերաբերյալ Հայաստանի տեսլականը
13:50
Թեհրանը հրաժեշտ է տալիս Ալի Խամենեիին
Արփինե Սարգսյանը և Մխիթար Հայրապետյանը քննարկել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում
13:30
Հանրաքվե Սլովակիայում` Ֆիցոյին ցմահ վճարումներից զրկելու հարցով
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկել են համագործակցության հեռանկարները
Պուտինը ՌԴ զորքերին հրամայել է շարունակել հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմարդյունաբերական ենթակառուցվածքներին

Մահաբեր ցունամի. այսօր լրանում է 235 հազար մարդու կյանք խլած ողբերգության 10-րդ տարելիցը

Դեկտեմբերի 26-ին Սումատրա կղզուց արևմուտք՝ Հնդկական օվկիանոսում տեղի է ունեցել վերջին 50 տարվա ամենաուժեղ երկրաշարժը՝ հայտնում է russian.rt.com-ը: 9 բալ մագնիտուդով ցնցումները շարժել են երկրակեղևի հսկայական հատվածներ, ինչի հետևանքով ձևավորվել է 1200 մ երկարությամբ բեկվածք: Տեկտոնական սալիկների տեղաշարժն առաջացրել է հսկա քանակությամբ ջրի տեղաշարժ, որի էներգիան հավասար էր Հիրոսիմայի վրա նետված 23 000 միջուկային լիցքի: 1000 կմ/ժ արագությամբ ալիքը սկսել է արագորեն առաջ գնալ Հնդկական օվկիանոսի բոլոր ուղղություններով:

Մի քանի ժամում ցունամին հասել է 13 երկրների ափեր՝ Արևմտյան Աֆրիկայից մինչև Թաիլանդ: Շատ տեղերում ալիքներն անցել են մինչև 2 կմ ցամաքի խորք, որոշներում՝ 4 կմ: Չնայած երկրաշարժի և ցունամիի միջև անցել է միջինը 50 րոպեից մինչև մի քանի ժամ՝ զբոսաշրջիկների և տեղի բնակիչների մեծ մասի համար մահաբեր ալիքն անակնկալ է եղել, քանի որ տուժած երկրներից գործնականում ոչ մեկում այդ ժամանակ ցունամիի նախազգուշացման համակարգ չի եղել:

Ինդոնեզական Բանդա-Աչեխ քաղաքը, որը երկրաշարժի էպիկենտրոնին ամենամոտն է եղել, իր վրա է ընդունել ամենաուժեղ հարվածը: Բնակավայրը բառացիորեն վերացել է Երկրի երեսից 10 մ բարձրությամբ ալիքի հետևանքով: Այդ օրն Ինդոնեզիան ավելի քան 160 հազար մարդու է կորցրել:

Այնուհետև ավերիչ հարվածն իր վրա է ընդունել Թաիլանդը: Մարդիկ զգուշացված չեն եղել գալիք աղետի մասին, ուստի լողափերին հանգստացել են՝ կարծես ոչինչ չի եղել: Շատերը կարծել են, թե ավերիչ ալիքն ատրակցիոն է, մնացել են լողափին ու շարունակել նկարահանել մոտեցող ցունամին:

Աղետն ընդգրկել է նաև Մալդիվները: Երկրում արտակարգ դրություն է հայտարարվել, մայրաքաղաքի օդանավակայանը մի քանի օր չվերթեր չի ընդունել:

Շրի Լանկայի հարավարևմտյան ափամերձ տարածքում 9 մ բարձրությամբ ալիքը հարվածել է ուղևորներով լի Samudra Devi ուղևորատար գնացքին, ինչի հետևանքով մոտ 1700 մարդ է զոհվել: Այդ աղետը խոշորագույն երկաթուղային վթարն է համաշխարհային պատմության մեջ:

Երկրաշարժի և ցունամիի հետևանքով զոհվածների ընդհանուր թիվը գնահատվում է մոտ 235 հազար մարդ, տասնյակ հազարավոր մարդիկ անհետ կորել են, 1 մլն-ից ավելին մնացել առանց տանիքի: Աղետի գոտում աշխատած բարեգործական կազմակերպությունների տեղեկությամբ՝ յուրաքանչյուր երրորդ զոհը եղել է երեխա: Ցունամին խլել է նաև ավելի քան 9.000 օտարերկրացի զբոսաշրջիկների կյանք:

http://russian.rt.com/data/4/a/e/4ae8f700ad3556a98fa64f9fac83d76f26a1d3fd.jpg

http://youtu.be/1J8Feyr38Sshttp://youtu.be/1J8Feyr38Ss

http://youtu.be/7jrpcIiSbDc

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում