Չինաստանի հարավարևելյան Գուանսի նահանգում ոստիկանությունը կրոնական ծայրահեղականների խմբի է ձերբակալել: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Տեղի իշխանությունների տեղեկությամբ՝ նրանք փորձել են անցնել Վիետնամի սահմանը: Օրինախախտներից մեկը դիմադրել է և փորձել է ոստիկանի հարվածել, բայց տեղում նրա վրա կրակել են: 21 մարդ է ձերբակալվել:
Ձերբակալվածների կրոնը հայտնի չէ, բայց գործակալությունը ենթադրում է, որ նրանք մուսուլմաններ են: Պաշտոնական Պեկինը բազմիցս հայտարարել է, որ կրոնական ծայրահեղականները գաղտնի անցնում են չինական սահմանը և հարևան երկրների տարածքում հատուկ պատրաստվածություն են անցնում գրոհայինների ճամբարներում:








































