Ռեժիսոր Ռիչարդ Լինկլեյտերի «Պատանեկություն» ֆիլմն ստացել է Լոս Անջելեսի կինոքննադատների գրան-պրին և ճանաչվել 2014թ. լավագույն ֆիլմ, հայտնում է The Hollywood Reporter-ը:
Ընդհանուր առմամբ՝ ֆիլմն ստացել է 4 մրցանակ. Լինկլեյտերը մրցանակի է արժանացել նաև «Լավագույն ռեժիսոր», Պատրիցիա Արկետը՝ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում:
«Լավագույն դերասան» է ճանաչվել Թոմ Հարդին «Լոկ» դրամայում: «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» է ճանաչվել լեհ ռեժիսոր Պավել Պավլիկովսկու «Գնում եմ» ֆիլմը:
Ընտանեկան «Պատանեկություն» ֆիլմը միևնույն և արդեն հասուն դարձած դերասանների հետ Լինկլեյտերը նկարահանել է 2002-2013 թթ.:








































