«Աստղային պատերազմներ» կինոսագայի 7-րդ մասի թիզեր-հոլովակը դարձել է 2014 թ. YouTube-ում ամենադիտված թրեյլերը (հաշվվում են թողարկումից հետո առաջին շաբաթվա արդյունքները): Այս մասին հայտնում է The Hollywood Reporter-ը՝ հղում անելով Zefr-ի վերլուծաբանների տվյալներին:
88-վայրկյանանոց թրեյլերը նոյեմբերի 28-ից 58,2 մլն դիտում է ունեցել:
Նշվում է, որ շատ դիտումների թվով առաջատար է նաև «Վրիժառուները. Ալթրոնի դարաշրջան» ֆիլմը՝ 50,6 մլն դիտում առաջին շաբաթում: «Վրիժառուների» ռեկորդն այս շաբաթ գերազանցել են «Աստղային պատերազմների» թրեյլերը և «Յուրայի ժամանակաշրջանի աշխարհը» ֆիլմի թրեյլերը, որը 53,9 մլն դիտում է ունեցել նոյեմբերի 25-ից:








































