Ավստրալական Դարվին-Սիթի քաղաքում գործում է Crocosaurus Cove անվանումը ստացած ատրակցիոնը, որի էությունը հետևյալն է. ձեզ հատուկ պաշտպանիչ բեռնարկղով իջեցնում են հսկայական կոկորդիլոսներով լողավազանի մեջ: Արկածային «ճամփորդությունը» տևում է 20 րոպե: Այստեղ ձեզ կառաջարկեն ստորջրյա նկարահանում հնագույն սողունների հետ ու նրանց կերակրում:
1. Crocosaurus Cove-ն արգելոց է, որտեղ ապրում են մոտ 100 կոկորդիլոս, 40 կրիա և բազմաթիվ մողեսներ ու ձկներ:

2. Crocosaurus Cove-ը համարվում է աշխարհում ամենամեծ սողուններից մեկի՝ բարձրակատար կոկորդիլոսների տունը:

3. Crocosaurus Cove-ում կարող եք պարզապես զբոսնել այգով, սակայն «Մահվան վանդակ» ատրակցիոնում առավել համարձակները կարող են փորձել իրենց նյարդերը: Դա Ավստրալիայում այդօրինակ ամենամեծ ջրային ատրակցիոններից մեկն է:

4. Լողավազան է իջեցվում 3 մետրանոց Cage of Death («մահվան պատիճ») ապակե խցիկը, որում էլ գտնվում են զբոսաշրջիկները:

5. Կոկորդիլոսների հետ ծանոթությունը շարունակվում է 15 րոպեից ոչ ավելի:

6. Համարձակներին իջեցնում են ջուրը, ու նրանք միայնակ հայտնվում են կոկորդիլոսներին դեմ հանդիման:















































