Առաջին անգամ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) նոր ղեկավար է դարձել կին՝ Կանադայի նախկին գեներալ-նահանգապետ Միշել Ժանը։ Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Նա կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում ընտրվել է Սենեգալի մայրաքաղաք Դաքարում տեղի ունեցող վեհաժողովի ընթացքում։
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը միավորում է ավելի քան 50 երկիր, որոնց բնակչությունը խոսում է ֆրանսերեն։
Կազմակերպության խնդիրը ֆրանսերենի և ընդհանուր ֆրանսիական մշակույթի առաջընթացն է։
ՖՄԿ-ի տվյալներով, այսօր աշխարհում հաշվվում է 200 մլն ֆրանսախոս։
Միշել Ժանը խոստացել է, որ իր ղեկավարությամբ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը մեծ ուշադրություն կդարձնի տնտեսական հարցերին։








































