Բնությունը ստեղծագործող անհատների համար ոգեշնչման անսպառ աղբյուր է: Բուսական և կենդանական աշխարհին կարելի է անվերջ հետևել՝ հայտնաբերելով անսպասելի սյուժեներ, իմանալով ինչ-որ նոր բան:
Վերջերս ավարտվեց ամենամյա Society of Biology մրցույթը: Հաղթողների լուսանկարները ներկայացնում է kulturologia.ru-ն:
Այս տարի շրջակա միջավայրի գեղեցկությանը նվիրված մրցույթին մասնակցել է ավելի քան 800 ոչ պրոֆեսիոնալ լուսանկարիչ: Մրցույթի թեման էր՝ Home, Habitat and Shelter, թարգմանաբար նշանակում է՝ «Տուն, բնակության վայր ու ապաստան»:
Չնայած մրցույթին ներկայացված աշխատանքներում քիչ չէին վայրի բնության էկզոտիկ լուսանկարները, գլխավոր մրցանակը բաժին ընկավ 20-ամյա Բիլլի Կլաֆամին:
Լավագույն երիտասարդ լուսանկարիչ հայտարարվեց Նագարջուն Ռամը:















































